Հնարավո՞ր է գովազդվող չոր խոզանակներով ազատվել մաշկի վրայի ձգվող հետքերից
Advertisement 1000 x 90

Հնարավո՞ր է գովազդվող չոր խոզանակներով ազատվել մաշկի վրայի ձգվող հետքերից

Հայտնի հակացելյուլիտային խոզանակները չեն օգնի ազատվել մաշկի վրայի ձգվող հետքերից: Այսօր գործնականում անհնար է ամբողջությամբ ազատվել այդ հետքերից, այնուամենայնիվ, մեզոթերապիայի եւ լազերային որոշ մեթոդների միջոցով կարելի է բարելավել մաշկի գեղագիտական տեսքը: Այս մասին հայտնել է մաշկաբան Աննա Պավլովան (Ռուսաստան):

«Բլոգերների կողմից գովազդվող հայտնի չոր խոզանակները արդյունավետ չեն: Առավելագույնը, ինչ կարող եք դրանցով անել՝ բարելավել միկրոշրջանառությունը, սակայն կարող եք վնասել էպիդերմիսի մակերեսային շերտը: Չի հաջողվի էական ազդեցություն ունենալ դերմիսի կառուցվածքի վրա», – ասել է Պավլովան «Հինգերորդ ալիք»-ի հետ հարցազրույցում:

Մաշկի վրայի ձգվող հետքերի տեսքը, ինչպես բացատրել է մասնագետը, կապված է հորմոնալ ֆոնի փոփոխության հետ, որի պատճառով դերմիսում նվազում է կոլագենի եւ էլաստինի արտադրությունը, ինչը, իր հերթին, հանգեցնում է մաշկի ցանցաշերտի ոչնչացմանը:

news.am