Այսօր՝ հուլիսի 6-ին, ծննդյան տարեդարձն է նշում հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Սիլվեստր Ստալոնեն: Էկրանային հայտնի բռնցքամարտիկին՝ Ռոքիին մարմնավորող դերասանը դարձավ 75 տարկան: Ստալոնեի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են՝ «Առաջին արյունը», «Ռեմբո», «Քրիդ», «Կոբրա», «Օսկար», «Մարդասպանները» եւ այլ ժապավեններ, որտեղ դերասանը ցուցադրում է ոչ միայն իր դերասանական, այլեւ՝ մարտական տաղանդները:
Իր հաջողության գրավականը, սակայն, Ստալոնեն համարում է ոչ թե տաղանդը, այլ անվերջ առաջ շարժվելը: Դերասանի հայտնի մտքերից եւս մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Ես, գուցե, աշխարհի ամենահարուստ, ամենախելացի ու ամենատաղանդավոր մարդը չեմ, բայց ես հաջողության եմ հասել, որովհետեւ շարունակում եմ միշտ գնալ միայն առաջ»:
«Հաջողությունը, սովորաբար, ձախողումը վերահսկող գագաթնակետն է»:
«Եթե դու քեզ շատ ես ներկայացնում, ուրեմն՝ թույլ մարդ ես»:
«Կյանքն ավելին է, քան արեւային ակնոցն ու հիթային ֆիլմերը: Իրականությունն է ամենամեծ իրադարձությունը»:
«Կարծում եմ՝ կյանքում ցանկացած հաջողություն կույր, համառ լավատեսության արդյունք է»:
«Դու այն ես, ինչ թողել ես քո հետեւում»:
«Մարդ պետք է իր հոգին ցույց տա, հակառակ դեպքում՝ նա կարող է համարվել կահույքի մի մաս»:
«Կարծում եմ՝ արտիստը երկու անգամ է մահանում: Առաջին անգամը սարսափելի է՝ ինձ հետ դա պատահել է, երբ հեռախոսդ տարիներով զանգ չի ստանում»:
«Հագուստը կերպարի կերտման առաջին քայլն է միայն»:
«Ես մեծ սպասելիքներ ունեմ ապագայից, քանի որ անցյալս բավական խոստումնալից էր»: