Գևորգ Սահակյանն իր էջում ներկայացրել է Հրանտ Մաթևոսյանի հետևյալ տողերը.
«Սա Հայաստանի՝ Կովկասում մնալ-չմնալու հարցն է: Եթե մենք ուզում ենք լինել Կովկասի իրավահավասար ազգերից մեկը, մենք պարտավոր ենք չպարտվել, պարտվելու իրավունք չունենք և պիտի չպարտվենք:
Ինչ-որ մի ժամանակ մենք խաբվեցինք, թե թուրքերի ախորժակը բավարարված կլինի Արևմտյան Հայաստանը կլլելով, բայց չէ… Էնքան խաբված մնացինք, մինչև որ էնտեղի դեմոկրատները, մտավորականներն իրենց խոսքն ասացին, թե Ղարաբաղն Ադրբեջանինն է…
…Նրանք արդյո՞ք կարող են համոզել, որ Ղարաբաղն իմ ու քո հողը չէ, որ Ղարաբաղն իմ կեսը չէ: Ղարաբաղն իմ պրոբլեմն է, Ղարաբաղն իմ հողն է, Ղարաբաղից չի կարելի հրաժարվել, եթե նույնիսկ թուրքի ետևում ով ասես կանգնած լինի…
…Փողոցում ողբերգություն է ծավալվում, պատմական վեպ է ծավալվում, երանի նրանց, ովքեր առողջ աչքեր ունեն և կարողանում են կարդալ…
Հրանտ Մաթևոսյան»: