Երևանում թալանել են հայտնի դատավորներից մեկի բնակարանը. տարել են գումար, ոսկյա և արծաթյա զարդեր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում թալանել են հայտնի դատավորներից մեկի բնակարանը. տարել են գումար, ոսկյա և արծաթյա զարդեր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 12-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 40-ամյա Արսեն Նիկողոսյանը և հայտնել, որ հուլիսի 10-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր բնակարանի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա արել, ապա այնտեղից հափշտակել գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու, ինչպաս նաև պատճառված վնասի չափը պարզելու ուղղությմաբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Նիկողոյսանն աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com