15 մեջբերում Ջեյն Օսթենի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպից
Ջեյն Օսթենի գրքերը համարվում են բրիտանական արձակի գլուխգործոցները: Դրանք ընթերցողին գերում են իրենց մաքրությամբ ու անկեղծությամբ, նուրբ հոգեբանությամբ և մեղմ, հեգնախառն, իսկապես անգլիական հումորով: Նրա ամենահայտնի գիրքը «Հպարտություն և նախապաշարմունք» վեպն է, որը բազմիցս էկրանավորվել է և դարձել 19-րդ դարի եվրոպական գրականության դասականը:
Ահա այդ վեպից 15 ուշագրավ մեջբերում՝
- Շատ քիչ մարդիկ կան, ում ես իսկապես սիրում եմ, և ավելի քիչ, ում մասին ես լավ կարծիք ունեմ:
- Ես կներեի նրան իր հպարտությունը, եթե նա չկպչեր իմ հպարտությանը:
- Որքան ես ուսումնասիրում եմ աշխարհը, այնքան քիչ է այն ինձ դուր գալիս: Ամեն օր ես համոզվում եմ, թե որքան անկատար է մարդկային բնույթը, և, թե որքան անհնար է մարդու թվացյալ պարկեշտության և բանականության վրա հույս դնելը:
- Մեզ խաբում է մեր սեփական փառասիրությունը: Կանայք չափազանց մեծ նշանակություն են տալիս միակ հիացական հայացքին: Իսկ տղամարդիկ փորձում են նրանց այդ մոլորությունը խրախուսել:
- Աղջիկները սիրում են ժամանակ առ ժամանակ կոտրել իրենց սիրտը գրեթե այնպես, ինչպես ուզում են ամուսնանալ: Դա մտորումների թեմա է տալիս և ինչ-որ բանով նրանց առանձնացնում է իրենց ընկերուհիներից:
- Միայն խորը զգացմունքն ինձ կարող է ամուսնության դրդել: Այդ պատճառով էլ ինձ մնում է միայն անհույս կույս լինել:
- Առողջ բանականությունն անտեսելը դեպի երջանկություն տանող ուղիղ ճանապարհն է:
- Հանուն մի մարդու չի կարելի փոխել պարկեշտության ու բարեգործության մասին ունեցած հայացքներդ:
- Մեծագույն դժբախտություն կլիներ հաճելի համարել այն մարդուն, ում որոշել ես ատել:
- Մարդը կարող է հպարտ լինել՝ չլինելով փառասեր: Հպարտությունն ավելի շուտ կապ ունի մեր մասին ունեցած մեր սեփական կարծիքի հետ, իսկ փառասիրությունը՝ այլ մարդկանց՝ մեր մասին ունեցած կարծիքի հետ, ընդ որում, այն կարծիքի հետ, որը, մենք կուզենայինք, որ նրանք մեր մասին ունենային:
- Անցյալի մասին մտածեք միայն այն ժամանակ, երբ այն սոսկ հաճելի հիշողություններ է արթնացնում:
- Երբ նրա սիրտն արդեն գրավված կլինի, նա բավական ժամանակ կունենա նրան իսկապես սիրահարվելու համար:
- Տարածությունը չես նկատում, եթե քո առջև որոշակի նպատակ է դրված:
- «Սիրահարված է մինչև ականջների ծայրը» արտահայտությունն այնքան ծեծված է, որ գրեթե ոչինչ չի նշանակում: Այն միատեսակ հաճախ օգտագործում են և կես ժամվա ծանոթության ընթացքում առաջացած զգացմունքը նկարագրելիս, և իսկապես խորը կապվածությունը ցույց տալու համար:
- Բայց անգամ դեպի չարիքը չմղվելով և չփորձելով ինչ-որ մեկին դժբախտացնել՝ կարելի է սխալ գործել ու վիրավորել նրան:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը