Լուսնի ուղեծրի փոփոխության պատճառով հնարավոր են ջրհեղեղներ. NASA
Advertisement 1000 x 90

Լուսնի ուղեծրի փոփոխության պատճառով հնարավոր են ջրհեղեղներ. NASA

Լուսնի ուղեծրի սպասվող փոփոխությունները կարող են Երկիր մոլորակի վրա ջրհեղեղների պատճառ դառնալ: Այս մասին հայտարարել են NASA-ն և Հավայան համալսարանի գիտնականները: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Nature Climate Change. ամսագրում:

Գիտնականները եկել են եզրակացության, որ այդ փոփոխություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան 2030-ական թվականներին, իսկ հետևանքները ավերիչ կլինեն ԱՄՆ քաղաքների ենթակառուցվածքների համար:

Միևնույն ժամանակ հետազոտության արդյունքներում նշվում է, որ լուսնային տատանումները բնական երևույթ են: Լուսնի ուղեծիրը փոխվում է յուրաքանչյուր 18,6 տարին մեկ: Առաջին անգամ այս երևույթը և դրա վտանգավոր հետևանքները  նկարագրվել են 1728 թվականին:

Գիտնականները նաև նշում են, որ այս անգամ Լուսնի ուղեծրի սպասվող փոփոխությունն առավել մեծ անհանգստության առիթ է տալիս: Սա պայմանավորված է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմամբ, ինչը գլոբալ տաքացման հետևանք է: