«Վեկտոր» պետական գիտական կենտրոնի եւ Նիժնի Նովգորոդի Բլոխինայի անվան ինստիտուտի (Ռուսաստան) գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ ակտիվ լակտոբացիլների շտամ։
Ինչպես տեղեկացվում է Ռոսպոտրեբնադզորի կայքում, մասնագետներն ուսումնասիրել են լակտո- եւ բիֆիդոբակտերիաների (որոնք մտնում են հեղինակային պրոբիոտիկների մեջ) 6 շտամների հակավիրուսային ակտիվությունը խոզի գրիպի, H5N6 թռչնագրիպի եւ կորոնավիրուսի դեմ։
Նրանք պարզել են, որ լակտոբացիլների պրոբիոտիկ շտամները եւ բիֆիդոբակտերիաների մեկ շտամը արտահայտված ակտիվություն են դրսեւորում գրիպի վիրուսների դեմ, իսկ լակտոբացիլների շտամներից մեկը ակտիվ է նաեւ SARS-CoV-2 վիրուսի դեմ։
Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են համատեղ հոդվածում, որը հրապարակվել է Biomed Research International արտասահմանյան գիտական ամսագրում։