«Ինձ միշտ թվում էր, որ սրտի իշխանությունը դա պետությունը շեն պահող իշխանությունն է, պարզվում ա որ չէ` կա պարզապես սրտի իշխանություն». Անուշ Սեդրակյան
Advertisement 1000 x 90

«Ինձ միշտ թվում էր, որ սրտի իշխանությունը դա պետությունը շեն պահող իշխանությունն է, պարզվում ա որ չէ` կա պարզապես սրտի իշխանություն». Անուշ Սեդրակյան

Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից.

«Այ մարդ, երբ Սերժը, Քոչը մի սխալ բան էին անում, բանակում կամ այլ տեղ մի դեպք էր լինում ազգովի վրա էինք տալիս (մեկը հենց ես)։ Կյանքում տեսած կա՞ք, որ ապրիլյան դեպքերի մեջ ասենք Րաֆֆուն մեղսդրեն, կամ Տեր-Պետրոսյանին, կամ նույն Նիկոլին։

Էն ժամանակ բոլորս քաջ գիտակցում էինք, որ անվտանգության և կառավարման թերացման ողջ պատասխանատուն հանցավոր և կրիմինալ իշխանությունն ա։ Հիմա նայում, զմայլվում եմ` էս խայտառակ իրավիճակի համար պատասխանատու են (ուշադիր՝ ցուցակը երկար է)

1 արցախցիները

2 սյունեցիները

3 մտավորականները

3կաֆեներում նստողները

4 ընդդիմությունը` даже Эдмон

5 աշխարհազոր չկազմողները

6 էքս նախագահների ինստիտուտը

7 մի կին ատամնատեխնիկ

ու անգամ մի քիչ Ալիևը:

Միայն իշխանությունը պատասխանատու չի ոչ մի կերպ, միայն շատ է խանգարված (էն իմաստով որ շատ են խանգարում):

Սենց ախր ուղեղիս չի հասնում, ինձ միշտ թվում էր, որ սրտի իշխանությունը դա պետությունը շեն պահող իշխանությունն է, պարզվում ա որ չէ` կա պարզապես սրտի իշխանություն։

Կասեր մեր հարևան Դուխիկ տատին`թաղեմ ձեր սիրտը, հա»:



Նման նյութեր