Բույսերի ջրային մասով պատրաստուկները կարող են օգտակար լինել COVID-19-ի բուժման ժամանակ: Նման կարծիք է հայտնել հատկապես վտանգավոր վարակների լաբորատորիայի վարիչ, վարակաբանության պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրնովը (Ռուսաստան):
Նրա խոսքով՝ կես տարի առաջ գիտական համայնքում քննարկվում էր, որ որոշ բույսերի ջրային մասը հակավարակային ազդեցություն ունի:
«Մենք լաբորատորիայում ընտրեցինք մի քանի տասնյակ բույսեր եւ շատ լավ արդյունքի ականատես եղանք: Եթե շատ առաջ գնանք, կարող ենք սկսել դեղամիջոցներ ստեղծել ջրային մասերից», – Ura.ru-ի հետ հարցազրույցում ասել է վարակաբանը:
Ըստ նրա՝ նման զարգացումները կարող են երկարատեւ լինել. անհրաժեշտ է պարզել, թե բույսերի բնական բաղադրիչներից հատկապես որն է ամենաարդյունավետը, դեղամիջոցներ ստեղծել եւ հետազոտություններ իրականացնել:
«Եվ եթե դրանք սկսեն օգտագործել այժմ, օրինակ, որպես կոկորդը ողողելու միջոց եւ այլն, ապա անհրաժեշտ է պարզապես ապացուցել այն դեղերի արդյունավետությունը, որոնք արդեն ապացուցել են, որ այդպիսինն են: Մենք այժմ այդ ուղղությամբ ենք գնում», – ասել է Չեպուրնովը: