Ինչո՞ւ է 1967 թվականն այդքան կարևոր մշակույթի համար և ինչպե՞ս է այն կապված Միլոշ Ֆորմանի «Մազեր» ֆիլմի հետ:
50 տարի առաջ «Մազեր» մյուզիքլն առաջին անգամ ցուցադրվեց Բրոդվեյում: 1968 թվականին հակամշակույթը և փսիխոդելիկ էսթետիկան դարձան ամերիկյան մշակույթի անբաժան մասը. միայն Բրոդվեյում այն ցուցադրվել է 1750 անգամ: Դրանից շատ չանցած՝ բեմադրությունը սկսեց ճանապարհորդել ԱՄՆ-ում և Եվրոպայում. Լոնդոնում, օրինակ՝ շոուն շատ հաջող էր և երեկոյան ծրագրում ցուցադրվեց 2000 օր անընդմեջ: Ամբողջ աշխարհը ողողված էր լոկալ բեմադրություններով, երաժշտական ձայնասկավառակներով, այդ թվում՝ 3 մլն օրիգինալ ձայնագրություններով և վերջապես՝ 1979 թվականին էկրաններին հայտնվեց Միլոշ Ֆորմանի ֆիլմը:
Ջեյմս Ռեդոն և Ջերոմ Ռանյին դժվար թե սպասեին նման հաջողության 1964-ի վերջին, երբ սկսեցին գրամեքենայով տպել առաջին տեքստերը: Այդ ժամանակ հիպպիները նույնիսկ գոյություն չունեին, համենայն դեպս, այլ կերպ էին կոչվում: Առաջին անգամ «հիպպի» բառը հայտնվեց մի քանի ամիս անց, Սան Ֆրանսիցկոյի պարբերականներից մեկում և Ռեդոյի ու Ռանյիի բառերը՝ գրված Գելտ ՄաքԴերմոտի երաժշտության համար, ճանապարհ բացեցին Ամերիկայի և ամերիկացիների համար՝ ընդունելու և հասկանալու այդ ենթամշակույթը:
Հիպպիներն աշխարհին նվիրեցին ոչ միայն «ծաղիկների երեխաների» կերպաը, երկար մազեր, ջինսեր, ծաղիկներ, այլ աքսեսուարներ, այլ նաև էական ազդեցություն ունեցան համաշխարհային մշակույթի վրա: Վառ և անսովոր հագուստ, նոր երաժշտություն (The Beatles, The Animals, Eagles, Jefferson Airplane, Led Zeppelin, Jethro Tull, The Doors, Pink Floyd և այլ երաժիշտներ). նոր մշակույթը հանդես էր գալիս պատերազմի և բռնության դեմ, խաղաղության և բնության միջև հոգևոր միասնության համար:
1967 թվականը կարևոր է հիպպիի սերնդի համար ոչ միայն «Մազեր» մյուզիքլի պրեմիերայով, այլ նաև նրանով, որ հենց այդ ժամանակ տեղի ունեցավ լեգենդար «Սիրո ամառը»՝ աննախադեպ, բազմահազարանոց մարդկանց հավաք, ովքեր հավաքվել էին տոնելու սերը և ազատությունը: Հիպպիները հավաքվել էին շատ քաղաքներում՝ Նյու Յորք, Ատլանտա, Լոս Անջելես, Ֆիլադելֆիա, Չիկագո, Մոնրեալ, Տորոնտո, Վանկուվեր, բայց հենց Սան Ֆրանցիսկոն դարձավ հիպպիական հեղափոխության կենտրոնը, երաժշտության, փսիխոտրոպիկ նյութերի, սեռական ազատության, ստեղծագործական էքսպրեսիայի և քաղաքականության եռացող կաթսան: Այնտեղ՝ Հեր-Էշբեի շրջանում, հավաքվել էին ծաղիկների երեխաների հարյուրավոր ներկայացուցիչներ. մաշկութային, սոցիալական և քաղաքական բունտի ունիկալ ֆենոմեն: Սիրո ամառը դարձավ 1960-ականներ երկրորդ կեսի կուլմինացիան. հենց այդ ժամանակ հիպպիների ենթամշակույթը վերջապես հայտարարեց իր մասին և իհարկե, այս իրավիճակում Ռեդոյի, Ռանյիի և ՄաքԴերմոտի շոուի հաջողությունը չի կարելի պատահական համարել:
««Մազերը» ցնծում էին միջին տարիքի մարդկանց»,- ասում էր Off-Broadway շոուի իմպրեսարիո Ջոզեֆ Պապը: Նրա Public Theatre-ում 1967 թվականի վերջին տեղի ունեցավ մյուզիքլի պրեմիերան: Նրանք ասում էին՝ «Ահա, թե ինչու է իմ տղան իրեն այդպես պահում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը