Ըստ գերմանական գիտահանրամատչելի Angewandte Chemie պարբերականի՝ Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանի գիտնականները հայտնաբերել են SARS-CoV-2-ի գենոմի 15 կարճ սեգմենտներ, որոնք համապատասխանում են կորոնավիրուսի այլ տեսակներին:
Պրոֆեսոր Հարալդ Շվալբեի գլխավորած գիտախումբը ի հայտ է բերել վիրուսային ՌՆԹ-ի 15 շղթաներից 13-ի հետ առնչվող եւ կարեւոր կարգավորիչ գործառույթ կատարող ու գործնականում մուտացիայի չենթարկվող 69 փոքրիկ մոլեկուլներ:
Երեք մոլեկուլները փոխազդում են միայն մեկ սեգմենտի վրա:
«Թեեւ SARS-CoV-2-ը հակված է բազմաթիվ մուտացիաների, այդուհանդերձ, ՌՆԹ-ի՝ մեր համալսարանում նույնականացված պահպանողական սեգմենտներն առավել հեռանկարային են՝ նպատակային ինհիբիտորների արդյունավետ մշակման համար»,- նշել է գիտնականը:
ՌՆԹ-ի երկար մոլեկուլի դեմ գրոհը, գիտնականների կարծիքով, ընդունակ է խոչընդոտելու կամ դանդաղեցնելու վիրուսի կիսվելը, հետեւաբար SARS-CoV-2-ի գենոմի որոշակի հատվածներ կարող են թիրախ դառնալ նոր դեղամիջոցների համար: