
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Որպեսզի հայհոյանքի ու ատելության մթնոլորտը Հայաստանում վերանա, նախ պետք է օրենքին զուգահեռ սոցիալական ցանցերում գրանցվելը դարձնել վերահսկելի, դիցուք՝ անձնագրով, որպեսզի յուրաքանչյուր մարդ պատասխանատվություն կրի իր խոսքի համար։
Այլապես իրական անձանց վրա տարածվում է օրենքի ուժը, իսկ տարբեր քաղաքական ուժերի կամ գործիչների ստեղծած ֆեյք, կեղծ էջերը և պրոֆիլները շարունակում են հայհոյել ու սպառնալ։ Դրա հետևանքով Հայաստանում հայհոյանքը և ատելությունը կարող է ավելի վտանգավոր մակարդակի հասնել։
Ֆեյսբուքը պետք է դառնա վերահսկելի մարդկանց նույնականացման առումով»: