«Մինչ այստեղ շունչը փչող Ազգային ժողովը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը, Բրյուսելում Արցախի հարցի վերջնական կարգավորման հարց է բարձրացվում. Արմեն Աշոտյան
Advertisement 1000 x 90

«Մինչ այստեղ շունչը փչող Ազգային ժողովը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը, Բրյուսելում Արցախի հարցի վերջնական կարգավորման հարց է բարձրացվում. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.

«Մինչև իր վերջին գարշահոտ շունչը փչող Ազգային ժողովը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը, նաև մեր աշխատանքով Բրյուսելում քիչ առաջ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն:

Հայտարարության մեջ հստակ ընգծվում է այն փաստը, որ վերջին սահմանային լարվածության և զոհերի մեղավորը Ադրբեջանն է, ինչպես Գեղարքունիքի, այնպես էլ Նախիջևանի հատվածներում:

Ընդգծվում է, որ այս ամենը սկսել է մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի Հայաստան ներթափանցումով:

Դատապարտվել է նաև Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը և տարածքային նկրտումները, կոչ է արվել ետ քաշել զորքերը մայիսի 12-ի դրությամբ:

Խոսք է գնում նաև Արցախի հարցի վերջնական կարգավորման և Արցախի կարգավիճակի մասին:

Կից նյութն այստեղ»



Նման նյութեր