Իդեալական մաշկ՝ առանց քիմիական միջոցների (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իդեալական մաշկ՝ առանց քիմիական միջոցների

Եթե հոգնել եք պրոբլեմատիկ մաշկից և բշտիկների դեմ անդադար պայքարից, ապա օգտվեք մեր առաջարկած բանջարեղենից: Այն ոչ միայն մաքրում է մաշկը, այլև թարմ տեսք է հաղորդում դրան:

Խոսքը ոչ միայն բշտիկների մասին է, այլև այն մասին, թե ինչպես ազատվել աչքերի շուրջ հայտնված սև շրջանակներից:

Այս ամենի համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը կարտոֆիլ: Հասարակ կարտոֆիլն ուղղակի հրաշալի կոսմետիկ միջոց է:

Մեկ միջին չափի կարտոֆիլը լավ լվացեք, կտրեք առանց մաքրելու և գործի անցեք:

Ի՞նչ է պետք անել

%d1%83%d0%b2%d0%bb%d0%b0%d0%b6%d0%bd%d0%b5%d0%bd%d0%b8%d0%b5

Դեմքը լվացեք օճառով կամ այլ մաքրող միջոցով: Ապա դեմքը չորացրեք, և այն պատրաստ է պրոցեդուրային:

Մերսում

klassicheskiy-massazh-golovyi

Այս փուլում մաքրում ենք դեմքը: Մեկ կտոր կարտոֆիլով մերսեք դեմքը: Զգուշորեն շրջանաձև շարժումներով 10 րոպե մերսեք դեմքը: Հատուկ ուշադրություն դարձրեք պրոբլեմատիկ հատվածներին:

Դիմակ

potato

Այս փուլի համար ձեզ անհրաժեշտ է կարտոֆիլ և բլենդեր: Կարտոֆիլը մանրացրեք, ազատվեք մեծ կտորներից, իսկ մնացածը լցրեք ափսեի մեջ: Կստանաք ջրիկ զանգված: Ստացված խյուսին ավելացրեք ալոէի հյութ և խառնուրդը քսեք դեմքին, թողեք մնա 20 րոպե, որից հետո լվացեք:

Բոլոր պրոցեդուրաներն ավարտելուց հետո դեմքը լվացեք գոլ ջրով և չորացրեք:

Ինչո՞ւ հենց կարտոֆիլ

Այն պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք կարելի է հանդիպել կոսմետիկ միջոցների բաղադրություններում: Կարտոֆիլն օգնում է այրվածքների և մաշկի գրգռման դեպքում: Սակայն խուսափեք կարտոֆիլի հյութի՝ բաց վերքերի հետ շփումից:

7 օր շարունակ կրկնեք պրոցեդուրաները, և արդյունքը սպասել չի տա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը