
Գերմանացի գիտնականները լաբորատորիայում ստեղծել են ուղեղի օրգանոիդ, որն ունի լույսին արձագանքող աչքեր: Այդ մասին գրում է N + 1 պարբերականը։ Ակնկալվում է, որ ապագայում մինի աչքերը կօգտագործվեն մարդու օրգանիզմի հետազոտման ոլորտում գիտական նպատակներով։
Բացահայտումը պատկանում է Դյուսելդորֆի համալսարանական հիվանդանոցի սաղմնաբաններին: Հենց նրանք են կարողացել աճեցնել ոչ միայն բուն մարդկային ուղեղը, այլև աչքի վեզիկուլները։ Նշվում է, որ աչքերը սկսել են ինքնուրույն զարգանալ 30 օր հետո: Եվ երկու ամիս անց դրանք ընդունել էին վերջնական տեսքը:
Աչքի վեզիկուլներում հայտնաբերվել են եղջերաթաղանթի էպիթելային բջիջներ և ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելեր, որոնք առաջացրել են նյարդային ազդակ և արձագանքել լույսին: