Սան Պաուլոյի դաշնային համալսարանի գիտնականների խումբը պարզել է, թե վարժությունների որ տեսակն ու ինտենսիվությունն է մեկ երրորդով նվազեցնում քաղցկեղի առաջացման ռիսկը: Այս մասին գրում է EurekAlert-ը:
Նշվում է, որ փորձագիտական վերլուծությունը հիմնված է 12 ուսումնասիրությունների վրա, որին մասնակցել է գրեթե 1.3 միլիոն մարդ՝ 6 -25 տարվա ընթացքում:
«Պարզվել է, որ ուժային և աերոբիկ վարժությունների համատեղումը տալիս է լավագույն արդյունքները և նվազեցնում քաղցկեղի առաջացման ռիսկը 28%-ով»,- ասում են գիտնականները:
Եթե դուք զբաղվում եք միայն ուժային վարժություններով, ապա դրանք նվազեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը 14%-ով:
Բժիշկները զգուշացնում են, որ արդյունավետության համար պետք է մարզվել շաբաթական առնվազն երկու անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը