
Հրապարակվել է գիշերային Երկիր մոլորակի լուսանկարը, որն արվել է Միջազգային տիեզերակայանի աստղագետների կողմից։ Այս մասին հաղորդվում է NASA-ի կայքում։
Լուսանկարում կարելի է տեսնել Երկրի վրա գիշերվա և առավոտվա հերթափոխի մեկնարկը։
Այն պահին, երբ լուսանկարն արվել է, Միջազգային տիեզերակայանը գտնվել է Բրազիլիայի հարավարևելյան ափի վերևում, Ատլանտյան օվկիանոսի վրա։