Ինչու՞ է անհետանում Մարսի ջուրը
Advertisement 1000 x 90

Ինչու՞ է անհետանում Մարսի ջուրը

Գիտնականները պնդում են, որ փոշու փոթորիկները նպաստում են Մարսի վրա ջրի կորստին, հաղորդում է Nature Astronomy ամսագիրը:

Փոթորիկները, պարզվում է՝ տաքացնում են սառը մարսյան մթնոլորտը և թույլ չեն տալիս, որ ջրային գոլորշիները սառչեն: Արդյունքում ջրի մոլեկուլները հասնում են մոլորակի գազային  լիցքավորված շերտին և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ քայքայվում ջրածնի և թթվածնի: Փորձագետները վերլուծել են Mars Reconnaissance Orbiter-ի տվյալները, որը չափում է Մարս մոլորակի վրա փոշու խտության, ջրի և օդի ջերմաստիճանները: Այդպիսով մինչ փոշու փոթորիկների սկսվելը նրանք հայտնաբերել են մթնոլորտի ստորին շերտերում ջրային գոլորշիներ: Բացի այդ, միջին շերտերում 10 անգամ ավելի շատ ջուր է հայտնաբերվել փոշու փոթորիկ սկսվելուց հետո:

Հիշեցնենք՝ InSight առաքելության շնորհիվ հաջողվել էր նկարագրել Մարսի կեղևի խորությունն ու կազմությունը:

shantnews.am