Բժիշկն ասել է՝ ինչպես վերականգնել մազերը կորոնավիրուսից հետո
Advertisement 1000 x 90

Բժիշկն ասել է՝ ինչպես վերականգնել մազերը կորոնավիրուսից հետո

Ինչպե՞ս վերականգնել մազերի աճը կորոնավիրուսային վարակից հետո: Մազերի աճը վերականգնելու եղանակների մասին պատմել է բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի կլինիկայի էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան:

РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ բժիշկը նշել է, որ հիվանդները դժգոհում են մազաթափությունից հիվանդությունից մեկ ամիս անց: COVID-19-ի ընթացքում օրգանիզմը ծանր սթրեսի է ենթարկվում, այդ թվում՝ նյութափոխանակության խանգարումների պատճառով:

«Ավաղ, օրգանիզմի այս արձագանքը ոչ մի կերպ հնարավոր չէ մեղմացնել: Ամենաթույլ մազերը թափվում են երեքից չորս ամսվա ընթացքում: Մենք պետք է ընդունենք այս փաստը և հաղթահարենք դա», – ասել է Պավլովան:

Բժշկուհու խոսքով՝ ճիշտ սնունդը և ֆիզիկական ակտիվությունը թուլացած մազերի դեմ պայքարի լավագույն միջոցներն են: Նա խորհուրդ է տվել ուտել սպիտակուցային սնունդ և վիտամիններ, ինչպես նաև շատ քայլել և զբաղվել աերոբիկայով:

Բացի այդ, հարկավոր է խուսափել ձիգ սանրվածքներից, տաք հարդարումից, արմատները ներկելուց: Նուրբ խնամքի և մերսման համար ավելի լավ է օգտագործել բնական մազերով խոզանակ:

Պավլովան նաև խորհուրդ է տվել անցնել վահանաձև գեղձի հետազոտություն և դիմել տրիխոլոգի՝ մազերի հաճախակի կորստի պատճառները պարզելու և բուժման ծրագիր կազմելու համար: Բոլոր խորհուրդներին հետևելու շնորհիվ հնարավոր է մազերը նախկին վիճակին վերադարձնել կորոնավիրուսից վեց ամիս անց, ամփոփել է բժշկուհին:

shantnews.am