Ի՞նչ անել, եթե ձեզ մլակ է կծել
Advertisement 1000 x 90

Ի՞նչ անել, եթե ձեզ մլակ է կծել

Շոգ ամռանը մեզ ոչ միայն մոծակներն են կծում, այլ նաեւ մլակները, եւ դրանք ոչ պակաս վտանգավոր են: Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել այս խայթոցներից եւ ինչ անել, եթե ձեզ կծել են:

Մաշկաբան Ելենա Անդրյուշչենկոն (Ռուսաստան) ասել է, որ մլակը միջատից տարբերվում է նրանով, որ նա չի ծակում մաշկը, այլ «կտրում» է դրանից որոշակի հատված: Մարդու մարմնի վրա «հարմար» տեղ որոնելով՝ մլակը կարող է հասնել եւ աչքերին, եւ ականջներին:

Մլակի խայթոցը կարող է ուղեկցվել ուժեղ ցավով եւ այտուցով: Բանն այն է, որ նրա թուքը պարունակում է հեմոլիտիկ թույն, որի ներարկումը մաշկի տակ մի քանի ժամ անց կարող է հանգեցնել թունավորման, բարձր ջերմության, դողի, գլխացավի եւ մկանային ցավերի:

Նման դեպքերում տնային միջոցները բավարար չեն, անհրաժեշտ է դիմել բժշկի: Ծանր դեպքերում պացիենտին կարող է նաեւ հոսպիտալացում պահանջվել:

Եթե ձեզ մլակ է կծել, մասնագետը խորհուրդ է տալիս չքորել: Նախ՝ քորը միայն կուժեղացնի ցավն ու այտուցը, եւ երկրորդ՝ վերքի մեջ մեկ այլ վարակ մտցնելու վտանգ կա:

Վնասված տեղը պետք է մշակել անուշադրի սպիրտով եւ սառույց դնել: Այնուհետեւ՝ քորը նվազեցնելու համար կարելի է քացախ, օդեկոլոն, օղի կամ կիտրոնի հյութ քսել:

Բացի այդ, եթե ալերգիկ ռեակցիա է նկատվում, կարելի է հակահիստամինային միջոց ընդունել:

news.am