Ինչպես կարելի է ազատվել բշտիկներից
Advertisement 1000 x 90

Ինչպես կարելի է ազատվել բշտիկներից

Յուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, պետք է իմանա մեկ օրում, տնային պայմաններում  պզուկներից ազատվելու ձեւը։ Հավանաբար պատահել է, որ Դուք պատրաստվում եք գնալ մի կարեւոր միջոցառման եւ հանկարծ Ձեր քթի կամ մեկ այլ հատվածում բշտեր են առաջանում։ Ի՜նչ անարդար է։ Սակայն գիտնականները ապացուցել են, որ մի կարեւոր միջոցառման գնալիս Դուք շատ եք հուզվում,  ինչից սկսվում է հորմոնների ակտիվ արտադրություն, ինչն էլ պզուկների առաջացման հիմնական պատճառն է։  Եթե Ձեր դեմքին անսպասելի պզուկներ են առաջացել, ապա պետք է ընդհանրապես ձեռք չտալ դրանց։

Կեղտոտ ձեռքերով հպվելով պզուկին՝ Դուք ավելի եք բարդացնում իրավիճակը, քանի որ այդ հատվածը բորբոքվում է եւ կարմրությունն ավելի ակնհայտ է դառնում։

Առաջին հերթին պետք է լվանալ ձեռքերը։ Եթե պզուկը սեղմելով ուժեղ ցավ է առաջանում, ապա պետք չէ շարունակել ձեռքով հպվել դրան։ Այդ հատվածում յոդ կամ եթերային յուղ քսեք։

Իսկ եթե ոչ մի ցավ կամ տհաճ զգացողություն չի առաջանում, ապա զգուշությամբ այն հեռացրեք եւ յոդ քսեք։

Հիշեք, որ չի կարելի սեղմել շուրթերի ու քթի միջեւ ընկած մասում եւ ունքերի վերին հատվածում ի հայտ եկած պզուկները։ Խորը բշտերը նույնպես չի կարելի ձեռք տալ։

Իսկ եթե ոչ յոդ, ոչ  էլ եթերային յուղ ունեք, ապա կարելի է ատամի մածուկ քսել, որը կչորացնի եւ կվերացնի բորբոքումները։

news.am