Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.
«Սյունիքի վերջին դեպքերի հետ կապված, ինչպես միշտ, հաղորդագրություններ եմ գրել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի տեղեկացված լինեն Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ վարքագծի մասին եւ դատապարտեն այն։
Ստացած արձագանքները ապշեցուցիչ են։
Մեր խնդիրներին մշտապես ու աչալուրջ եվրոպացի գործընկերներս ինձ պատասխանում են, որ այս դեպքերի կապակցությամբ հանրային սուր դիրքորոշում հայտնելուց զերծ կմնան, քանի որ.
«Հայաստանի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ այդ ճանապարհի հատվածը հանդիսանում է Ադրբեջանի սուվերեն տարածք, ուստի ադրբեջանական կողմին հնարավոր է մեղադրել միայն «ապակառուցողականության» մեջ»։
Այսինքն, կապիտուլյանտի պարտվողական եւ թրքամետ հայտարարությունները կտրուկ նվազեցնում են մեր ազգային շահերի հետապնդման արդյունավետությունը առանց այն էլ թերի արձագանքող միջազգային կառույցներում։
Հնարավոր չէ էֆեկտիվ պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը, եթե պաշտոնական Երեւանը անում է ճիշտ հակառակը։
Սրանք մեր ձեռքերը կապում են նաեւ արտերկրում եւ մեզ ներկայացնում են «ռեւանշիստ»։
Հետեւությունները թողնում եմ ձեզ»։