
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու են Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար:
Խնդրի վերաբերյալ վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում։
Գործակալությունը ոստիկանություն է դիմել պարզաբանում ստանալու համար, թե որն է քաղաքացիներին նոր անձնագրերի տրամադրումն ուշացնելու պատճառը:
Ոստիկանությունը պարզաբանել է, որ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:
Այլ մանրամասներ ոստիկանությունից չեն հայտնել: