Աշխարհահռչակ կարդիոհիրուրգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը վարակվել էր կորոնավիրուսով, եւ, ըստ նրա, բավականին ծանր էր տանում: Նա 5 շաբաթ պառկած էր, քանի որ թոքաբորբն ախտահարել էր մի թոքի 40 տոկոսը, մյուսի՝ 30 տոկոսը:
Լրագրողների հետ զրույցում մասնագետը պատմել է, որ COVID-19-ի ժամանակ բարձր ջերմաստիճան ուներ՝ գրեթե 39 աստիճան, եւ հոսպիտալացման կարիք կար: Նա հիվանդանոցում անցկացրեց 12 օր, որից 7-ի ընթացքում, իր խոսքով, շատ բարձր ջերմություն ուներ: Նրան նաեւ անհանգստանում էին մարմնի ցավերը, շարժվելը դժվար էր:
«Այսօր այնքան հեշտ է ասել, բայց երբ հիշում եմ, թե ինչ էր կատարվում եւ ինչ եմ տեսել իմ մյուս գործընկերների հետ, դա, իհարկե, մեծ աղետ է: Ես դա ոչ ոքի կյանքում չէի ցանկանա, քանի որ դժվար է պատկերացնել, թե որքան ծանր էր ամեն ինչ: Ախտահարումները բավականին լուրջ էին. մի կողմից՝ 40 տոկոս, մյուս կողմից՝ 30 տոկոս: Ես մոտ 5 շաբաթ պառկած էր: Բայց 5 շաբաթ անց, փառք Աստծո, ես գնացի աշխատանքի, ուրախ եմ, որ լուրջ բարդություններ չունեմ: Իմ բախտը բերել է»,- պատմել է նա:
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար սրտի վիրաբույժը խորհուրդ է տալիս չանտեսել պաշտպանիչ դիմակները եւ պատվաստվել:
Նա ինքը պատրաստ է պատվաստվել, հենց որ հիվանդությունից հետո ձեռք բերված հակամարմինների քանակը սկսի ընկնել: Իսկ մինչ այդ նա պարբերաբար հակամարմինների քանակի թեստեր է հանձնում:
news.am