«Ջուրը կյանք է, Veolia-ն՝ դարդ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ջուրը կյանք է, Veolia-ն՝ դարդ»

««Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարն է:

Բաղրամյան  85-ում կրկին ջուր չկա: Իսկ եթե «Արաբկիր» համայնքում ջրամատակարարումը խափանվում է, գիտցեք, որ նշված հասցեն առավել քան տուժելու է: Եվ արդեն 6-րդ օրն է: Վթարի նախավկան է այս հասցեն:

Քաղաքամայր Երևանի շատ համայնքների դարդը դարձած հիպերակտիվ «Վեոլիա»-ն իր պաշտոնական veolia.am-ի ջրանջատումների մասին վերջին (02.09.2021, Երևանի ժամանակով 15:11 դրությամբ), թարմացումն արել է ս.թ. հուլիսի 21-ին: Երեկ առավոտյան հույժ կարևոր հայտարարությամբ ներկայացել է ժամը 10:39-ին՝ ֆեյսբուքյան էջում:

Դե, բնականաբար, Բաղրամյան 85 վերջին հարկերում արդեն 4 օր ջուր չուներ: Բա հո հենց այնպես նախավկա չէ՞ այս ինքնատիպ «արաբկիրցին»՝ Բաղրամյան 85-ը:

Բաղրամյան 85

Այս պահին ակտիվ տեղեկացնում են, որ ջրանջատումներ են լինելու Կենտրոնում և Էրեբունիում…