Ակնեն մաշկային խնդիր է, որը հարկավոր չէ անուշադրության մատնել։ Այն առաջանում է տարբեր տարիքի մարդկանց շրջանում և կարող է սպիներ թողնել։ Fithacker.ru-ն գրում է, որ բշտիկներից կարելի է ազատվել տան պայմաններում պատրաստված բնական միջոցներով։
Մեղրով մաքրեք մաշկը։ Ակնեից ազատվելու համար հարկավոր է մաշկից հեռացնել բակտերիաները, որոնք նպաստում են ծակոտիների արգելափակմանը։ Այդ նպատակով կարող եք մեղր օգտագործել, քանի որ այն հակաբակտերիալ հատկություն ունի։ Մատները թրջեք մեղրով, նուրբ շարժումներով մերսեք դեմը, լվացեք։
Դեմքը երեկոյան մաքրեք յուղով։ Յուղը հնարավորություն կտա դեմքից ամբողջությամբ մաքրել դիմահարդարումը, փափկեցնել այն։ Դա կարող է օգնել նաև կարգավորել դեմքի յուղոտության խնդիրը։
Մաքրեք մաշկը խառնուրդով։ Սպիրտն ու խնձորի քացախը խառնեք։ Խնձորի քացախը կօգնի հանգստացնել բորբոքումը, հավասարակշռել մաշկի pH-ը։
Խոնավեցնող կրեմ օգտագործեք։ 30 գրամ ժոժոբայի յուղը լցրեք տարայի մեջ. ավելացրեք մի քանի կաթիլ գազարի հյութ։ Ժոժոբայի յուղը կօգնի մաշկից հեռացնել ավելորդ ճարպը, իսկ գազարը կխոնավեցնի մաշկը։
Մեղրով, դարչինով և մշկընկույզով դիմակ։ Մեղրը խառնեք դարչինին, ավելացրեք քերած մաշկը։ Քսեք դեմքին, թողեք 10-15 րոպե, լվացեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը