7 թեւավոր խոսք սիրո մասին։ Դրանց բառացի թարգմանությունը ոչ մի կապ չունի այս վեհ զգացմունքի հետ, բայց բոլորը գիտեն եւ հասկանում են, թե ինչ իմաստ է թաքնված դրանց մեջ։
Cavoli riscaldati
Հենց այս խոսքերով են իտալացիները փորձում վերականգնել իրենց հարաբերությունները։ Թարգմանաբար այն նշանակում է «տաքացրած կաղամբ»։
Բակկու-սյան
Ճապոներեն այսպես են անվանում այն կնոջը, որը թիկունքից շատ գեղեցիկ է, սակայն երբ նայում ես նրա դեմքին, հիասթափվում ես։ Թարգմանաբար այս արտահայտությունը նշանակում է «գեղեցիկ մեջք»։
Avoir la moule qui baille
Երբ ռոմանտիկ ֆրանսիացիները ցանկանում են գնալ բար եւ սիրահետել կանանց, նրանք երբեք չեն ասի «սիրո ծարավ եմ զգում»։ Եվ եթե դիմացինը հասկանում է «Avoir la moule qui baille» արտահայտության թաքնված իմաստը, առանց ավելորդ հարցերի ուղեկցում է նրան դեպի բար։
Batuta ni Drakula
Կոմս Դրակուլայի կերպարը բավականին տարածված է Ֆիլիպիններում։ Այն անգամ օգտագործվում է այս թեւավոր խոսքում, որը բառացի թարգմանաբար նշանակում է «Դրակուլայի մահակ», սակայն այն առավել հայտնի է որպես «ուժեղ առնանդամ»։
Dejar con el paquete
Կնոջը հղիացնելուց հետո թողնել եւ անհետ հեռանալը ստոր քայլ է։ Սակայն եթե կինը իսպանուհի է, ուրեմն նրա երեխան կարող է մոտենալ յուրաքանչյուր փոստատարի եւ «հայրիկ» անվանել նրան, քանի որ «Dejar con el paquete» նշանակում է «ծանրոց թողնել»։
Commencer a rendre la monnaie
Ֆրանսիացիները երբեք էլ չեն ամաչել իրենց մարմնավաճառներից։ Ավելին, նրանք «թոշակի անցած մարմնավաճառուհու» մասին խոսելիս չեն ասի, որ նա այլեւս գրավիչ եւ գեղեցիկ չէ, այլ՝ «նա սկսել է մանրը տալ»։