Երգչուհի Արմինկան, ով ընտանիքի հետ ապրում է Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներիին ներկայանալով ոճային կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Արմինկան կերպարանք է ընդունել մեքենայում։ Նա կրումէ ուսը բաց, սեւ գույնի բլուզ, մանուշակագույն ատլասե տաբատ։ Երգչուհու ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ արեւային ակնոց, նորաձեւ վզնոց։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Շքեղ»։