Fithacker.ru-ն գրում է, որ վերջին շրջանում խիտ հոնքերը բավական նորաձև են։ Սակայն տարբեր գործոնների ազդեցության հետևանքով հոնքերը կարող են նոսրանալ։ Լավ նորությունն այն է, որ մի խումբ բնական միջոցներ կօգնեն վերականգնել հոնքերի խտությունը։
- Գերչակի յուղ։ Գերչակի յուղն այս գործում լավագույն միջոցներից մեկն է։ Այն պարունակում է սպիտակուցներ, վիտամիններ, ճարպաթթուներ և հակաօքսիդանտներ, որոնք սնուցում են մազարմատները և նպաստում դրանց աճին։
Ինչպես օգտագործել
- Բամբակը թրջեք գերչակի յուղով, քսեք հոնքերին։
- Նուրբ շարժումներով մերսեք մի քանի րոպե։
- Թողեք 30 րոպե, ցանկության դեպքում՝ մի փոքր ավելի երկար։
- Լավ լվացեք տաք ջրով։
- Կրկնեք ամեն օր՝ մի քանի շաբաթ շարունակ։
Խորհուրդ։ Եթե գրգռվածություն կամ անհարմարություն եք զգում, արագ մաքրեք յուղը։
- Կոկոսի յուղ։ Մազերի աճը խթանելու լավագույն տարբերակներից մեկը կոկոսի յուղն է։ Այն տարբեր սպիտակուցներ, սննդարար նյութեր է պարունակում, ինչպիսիք են երկաթն ու վիտամին E-ն։
Ինչպես օգտագործել
- Մի քանի կաթիլ կոկոսի յուղ քսեք հոնքերին և մերսեք մատներով։
- Յուղն ամբողջ գիշեր թողեք հոնքերին։
- Հաջորդ օրն առավոտյան լվացեք տաք ջրով։
- Արդյունքի հասնելու համար կրկնեք 1-2 ամիս։
- Ձիթապտղի յուղ։ Ձիթապտղի յուղը վիտամին E է պարունակում, որը նպաստում է մազերի աճին։
Ինչպես օգտագործել
- Քնելուց առաջ մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ քսեք հոնքերին։
- Մերսեք մատների օգնությամբ։
- Հաջորդ օրն առավոտյան լվացեք տաք ջրով։
- Որպես այլընտրանք՝ կես թեյի գդալ ձիթապտղի յուղը կարող եք խառնել մի քանի կաթիլ մեղրի հետ և քսել հոնքերին։ Լվացեք 30 րոպե անց։
- Սոխի հյութ։ Սոխն օգնում է խթանել մազերի աճն ու ամրացնում է մազարմատները։
Ինչպես օգտագործել
- Մաքրեք 1 փոքր սոխը և մասերի բաժանեք։
- Քամեք հյութը։
- 5 րոպեի ընթացքում քսեք հոնքերին։
- Թողեք չորանա, լվացեք տաք ջրով։
- Ցանկալի արդյունքի հասնելու համար կրկնեք մի քանի շաբաթ։
- Ձվի դեղնուց։ Ձվի դեղնուցը կերատին է պարունակում, որը նպաստում է մազերի աճին։
Ինչպես օգտագործել
- Առանձնացրեք դեղնուցը։
- Խառնեք այնքան, մինչև սերուցքանման մասսա ստանաք։
- Ստացվածը բամբակի օգնությամբ քսեք հոնքերին։
- 15-20 րոպե անց լվացեք սառը ջրով։
- Հարկավոր է կրկնել շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։
- Ալոէ վերա։ Ալոէ վերան ֆերմենտներ է պարունակում, որոնք սնուցում են մազերի արմատները, արագացնում դրանց աճը։
Ինչպես օգտագործել
- Քամեք ալոէի հյութը։
- կես թեյի գդալ հյութը խառնեք մի փոքր մեղրի և կոկոսի յուղի հետ։
- Քսեք հոնքերին։
- 30 րոպե անց լվացեք ջրով։
- Կրկնեք ամեն օր՝ մի քանի շաբաթվա ընթացքում։
- Կիտրոն։ Կիտրոնը ֆոլաթթու է պարունակում, ինչպես նաև C, B վիտամիններ և այլ սնուցող նյութեր, որոնք նպաստում են մազերի աճին։
Ինչպես օգտագործել
- Կիտրոնը մի քանի մասի բաժանեք։
- Մի քանի րոպե քսեք հոնքերին։
- 15-20 րոպե անց լվացեք տաք ջրով։
- Կաթ։ Կաթը սպիտակուցներ և այլ սննդարար նյութեր է պարունակում, որոնք խթանում են մազերի աճը։
Ինչպես օգտագործել
- Բամբակի օգնությամբ կաթը քսեք հոնքերին։
- Թողեք այնքան, մինչև կաթն ամբողջությամբ չորանա, լավ լվացեք։
- Կրկնեք ամեն օր՝ մի քանի շաբաթվա ընթացքում։
- Ճիշտ սնունդ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև սննդակարգին՝ մազերի աճը խթանելու համար։ Սննդակարգ ներառեք մեծ քանակով վիտամին A պարունակող մթերք, ինչպես քաղցր կարտոֆիլ, քաղցր պղպեղ, գազար։ Մազերի աճին նպաստում է վիտամին C պարունակող մթերքը, ինչպիսիք են պղպեղը, կիտրոնը, բրոկոլին, պապայան, նարինջը։ Սննդակարգ ներառեք վիտամին E պարունակող մթերք՝ նուշ, գետնանուշ, սպանախ, ռեհան։ Կարևոր է նաև սպիտակուցային մթերքի ընդունումը՝ պանիր, լոբի, ոսպ, կաթնամթերք։ Սննդակարգի մաս պետք է կազմեն նաև օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մթերքները՝ ավոկադո, ընկույզ, ձիթապտղի յուղ, սաղմոն։ Մի մոռացեք երկաթ պարունակող մթերքի մասին՝ ձուկ, միս։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը