Ի՞նչ կանոնների եք հետևում աղցան պատրաստելիս: Սննդաբանները խորհուրդ են տալիս օգտագործել գունավոր բանջարեղեն՝ ծիածան ստանալու համար: Այդպիսի աղցանը ոչ միայն գեղեցիկ է, այլև զգալիորեն ավելի օգտակար հատկանիշներ ունի:
Վիտամինային ներուժը կախված է բանջարեղենի կամ մրգի գույնից: Իմանալով դրանց առանձնահատկությունները՝ կարող եք բազմազան դարձնել ձեր սննդակարգը և միաժամանակ բարելավել առողջությունը:
Կանաչ բանջարեղեն և միրգ
Կանաչ բանջարեղենը հարուստ է քլորոֆիլով, ինչպես նաև իզոթիոցիանատներով: Դրանք հարուստ են B և K վիտամիններով, կալիումով: Բացի այդ, կանաչ սնունդն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս:
Դեղին բանջարեղեն և մրգեր
Դեղին մրգերն ու բանջարեղենը վիտամին C-ի աղբյուր են: Այն անհրաժեշտ է ոչ միայն իմունային համակարգն ուժեղացնելու, այլև նյարդային համակարգի աշխատանքը բարելավելու համար:
Կարմիր բանջարեղեն և միրգ
Կարմիր մրգերն ու բանջարեղենը պարունակում են վիտամինների և հանքանյութերի մի ամբողջ շարք: Դրանք հավասարապես լավ ազդեցություն ունեն իմունային և սրտանոթային համակարգերի վրա:
Նարնջագույն բանջարեղեն և մրգեր
Նարնջագույն բանջարեղենը և մրգերը բետա-կարոտինի, A վիտամինի և ռետինոլի հիմնական աղբյուրն են: Այս նյութերը պատասխանատու են լավ տեսողության համար և պահպանում են մաշկի լավ վիճակը:
Սպիտակ բանջարեղեն և մրգեր
Սպիտակ բանջարեղենը և մրգերը հատկապես կարևոր են աշնանը և ձմռանը: Դրանք կօգնեն ամրապնդել իմունային համակարգը և պայքարել սեզոնային հիվանդությունների դեմ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը