Երևանի քաղաքապետի տեղակալը դիմել է Երևան քաղաքի դատախազին եւ հայտնել ,որ Երևանի 68 մանկապարտեզ» ՀՈԱԿԻ նախկին գլխավոր հաշվապահի և աշխատակցի կողմից կատարվել է յուրացում:
Ըստ դիմումի նախկին գլխավոր հաշվապահ Նաիրա Հարությունյանն իր կողմից իր անվամբ բացված անձնական քարտային մի քանի հաշիվներին և աշխատակից Էլեն Կարապետյանի անձնական քարտային հաշվին 2019-2020թթ. և 2021թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առանց որևէ հիմնավորման փոխանցել է նախատեսվածից ավել՝ 1.740.245 դրամ, որից 500.000 դրամն օգոստոսի 4-ին վերականգնվել է Ն.Հարությունյանի կողմից:
Քաղաքաետի տեղակալի դիմումի հիման վրա Ձեռնարկվում են միջոցառումներ Ն.Հարությունյանին և Է.Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: