Օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն սովորել կառավարել սթրեսը, ինչպես նաև ազատվել հիվանդություններից ու նույնիսկ դանդաղեցնել օրգանիզմի ծերացման պրոցեսը։
Մտքերը տանջում են, անհնար է կենտրոնանալ, ներքուստ ինչ-որ շատ տհաճ մի բանի սպասում կա, որ կարող է հասնել խուճապի. ահա սրանք են սթրեսի տիպիկ նշանները, որոնք մեզ հունից հանում են։
Ի՞նչ անել։ Պետք է սովորել կառավարել սթրեսը։ Չէ՞ որ դա ոչ միայն օգնում է վերականգնվել, այլև ազատում է հիվանդություններից ու նույնիսկ դանդաղեցնում օրգանիզմի ծերացման պրոցեսը։
- Սանրվել։
Մոնիտորի առջև անցկացրած աշխատանքային օրվա ընթացքում միմիկական մկանունքն այնքան է լարվում, որ գլուխը ծանրանում է ու սկսում ցավել։
Սթրեսից խուսափելու եղանակներից մեկը մազերը 10-15 րոպեների ընթացքում սանրելն է։ Այդ պրոցեդուրան օգնում է արյան շրջանառությունը բարելավել ու թուլացնել մկանները։
- Պաղպաղակ ուտել։
Համեղ սնունդն արդյունավետ հակասթրեսային դոպինգ է։ Լավ տրամադրությունը պահպանել, սթրեսը հանել կօգնի ճարպոտ ձուկը, որի մեջ պարունակվում են նյարդային համակարգի համար շատ օգտակար օմեգա-3 ճարպաթթուներ։ Եթե ձուկ չեք սիրում, պաղպաղակ կերեք կամ բանան։ Այս մթերքներն ազդում են հակադեպրեսանտներից ոչ պակաս։
- Մերսում։
Էներգիան պահպանելու համար 30 վայրկյան մերսեք քթի տակ, հոնքերի միջև, ստորին շուրթի ու ափի կենտրոնում գտնվող կետերը։
- Տրորեք ձեռքի ափերը։
Նյարդային լարվածությունը թոթափելու ու սթրեսից խուսափելու ևս մեկ պարզ եղանակ։ Պետք է հնարավորինս ուժգին ձեռքի ափերը միմյանց քսել, մինչ նրանք կտաքանան։ Օգտակար է նաև ականջները լավ տրորելը։ Այդպես դուք կարող եք առույգանալ ու կենտրոնանալ աշխատանքի վրա։
- Լվանալ կոնֆլիկտներն ու սթրեսները։
Էմոցիոնալ նեգատիվը հաղթահարել կօգնի 15-րոպեանոց ցնցուղը։ Կանգնեք ջրի տաք շիթերի տակ, որ նրանք կարողանան մերսել ձեր գլուխն ու ուսերը։ Շուտով դուք կզգաք, թե ինչպես է ջուրն իր հետ տանում ամեն անպետք բան։
- 27 առարկաներ։
Արևելյան պրակտիկաները սովորեցնում են. «Եթե ուզում եք ազատվել տխրությունից, տանը 27 առարկաների տեղաշարժ կատարեք: Համարվում է, որ դա տարածություն է ազատում էներգիայի համար, որը կարող է անարգել սահել ճիշտ ուղղությամբ։ Փորձեք տվյալ մեթոդը ու ինքներդ կհամոզվեք, որ այն ուղեղին օգնում է շեղվել խնդիրներից ու հանգստանալ։
- Աստիճան։
30 վայրկյանանոց վազք կազմակերպեք՝ աստիճաններով վեր ու վար բարձրանալ-իջնելով։ Այս վարժությունը կուժեղացնի թթվածնի հոսքը դեպի ուղեղի որոշակի հատվածներ, որոնք պատասխանատու են էմոցիոնալ սթրեսի համար։
- Ներկեր։
Հոգեբանները հայտնաբերել են, որ 2-3 րոպեների ընթացքում որոշ պատկերներ ներկելը սթրեսի պիկի շրջանում 5 անգամ մեծացնում է աշխատանքը ժամանակին ավարտելու հավանականությունը։ Այսինքն՝ դուք կարող եք ոչ միայն վերապրել սթրեսը, այլև, հնարավոր է, ինչ-որ գլուխգործոց ստեղծեք։
- Հիբիսկուսով թեյ։
Ռադիկալների կուտակման դեպքում մարդը տագնապայնության ու խուճապային վիճակի զգացողություն է ունենում, որոնք բնորոշ են սթրեսին։ Հիբիսկուսը թույլ չի տալիս ռադիկալներին խտանալ, ասես ջրիկացնում է դրանք ու այդպիսով օգնում ազատվել սթրեսից՝ ձեզ միևնույն ժամանակ չթմրեցնելով։
- Ձեռքերի թափահարում։
Շատ մարդկանց մոտ սթրեսն արտահայտվում է նրանով, որ սեղմվում, էլաստիկությունը կորցնում են ուսագոտու, պարանոցի ու ողնաշարի գոտկային կապանների մկանները։ Այստեղից էլ առաջանում են գլխացավեր ու մեջքի ցավեր։ Այս դեպքում հաջողությամբ կարող են օգնել մերսումը կամ լողը։ Տանը և աշխատավայրում կարելի է կատարել պարզ վարժություններ լարվածությունը հանելու համար։ Պետք է շարժել ձեռքերը, տարուբերել այս ու այն կողմ, կարելի է թափահարել նաև ոտքերը։
- Տունը հավաքելու աշխատանքներ։
Իրերն իրենց տեղերում դասավորելն օգնում է կարգի բերել մտքերն ու կենտրոնանալ։ Բացի դրանից, դարակների, արկղերի, պահարանների հավաք տեսքն ինքնատիպ հոգեբանական էֆեկտ է տալիս։ Արտաքին կարգուկանոնն ու կազմակերպված վիճակը մարդն անգիտակցաբար տեղափոխում է սեփական կյանք։
- Մեկ րոպե մտածելու համար։
Տանը միայնակ մնալու հնարավորություն գտեք, որ կարգի բերեք մտքերը։ Միացրեք սիրելի երաժշտությունը, սառնարանից հանեք սիրելի քաղցրեղենը, հարմար տեղավորվեք սիրելի բազմոցի մեջ։ Մտածեք, թե ինչ կուզենայիք ամենաշատը, ու ձեր ցանկությունը գրի առեք թղթի վրա։ Հստակ պլանի տեսքը կօգնի որոշակիացնել ձեր հետագա գործողությունները։
- Արոմաթերապիա։
Բույրերը խիստ կապված են էմոցիոնալ հիշողության հետ։ Դրա համար էլ շատ օգտակար է ձեռքի տակ ունենալ խենթացնող երջանկության, հիացմունքի, վայելքի րոպեների հետ ասոցիացվող բույր։ Այն հաճախակի շնչեք. դա կօգնի պահպանել լավ տրամադրությունը։
- Պարեր։
Անպայման տանը պարեք։ Ռիթմիկ շարժումները երաժշտության ներքո շատ լավ օգնում են թոթափել սթրեսը: Բացի դրանից, պարերն ընկալվում են՝ որպես ժամանցի ձև, ի տարբերություն նույն ֆիթնես ակումբի մարզումների։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը