Դեմքի մաշկը, ինչպես եւ ամբողջ օրգանիզմը, մաքրման եւ սնուցման կարիք ունի: Մաշկածածկույթն առաջինն է իր վրա զգում շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը, նյարդային ցնցումները, սթրեսը եւ ֆիզիկական հոգնածությունը:
Դեմքի համար այս տոնիկը կարելի է պատրաստել տնային պայմաններում, եզան լեզվով եւ վանիլով: Այն հրաշալի թարմացնում է դեմքն ու հոգ տանում մաշկի մասին: Դրա թեթեւ գայթակղիչ բույրը երկար ժամանակ կմնա ձեր դեմքին:
Անհրաժեշտ բաղադրիչները
5 ճաշի գդալ չոր եզան լեզու;
վանիլինի 1 փայտիկ;
1 ճաշի գդալ օղի;
1 ճաշի գդալ լորենու մեղր;
100 մլ. մաքուր ջուր:
Եզան լեզուն լցրեք խորը տարայի մեջ, վրան եռացրած ջուր լցրեք, կափարիչով ծածկեք եւ 2 ժամ թողեք, որպեսզի բուժիչ բույսը ջրին փոխանցի իր օգտակար հատկությունները:
Ստացված թուրմը քամեք, ավելացրեք օղին եւ մեղրը: Բոլոր բաղադրիչները լավ խառնեք:
Որեւէ շշի մեջ, որը հարմար կլինի կոսմետիկ միջոցի համար, դրեք վանիլինի փայտիկը, այնուհետեւ ավելացրեք նախապես պատրաստված խառնուրդը եւ մեկ օր թողեք սառնարանում: Այս տոնիկը կարելի է պահել 7 օր:
Առավոտյան եւ երեկոյան լվացվելուց հետո բամբակե բարձիկի օգնությամբ տոնիկով մաքրեք դեմքը: