«Սուգն ու կորուստը հավերժ է լինելու, քանի չկա պայքար, իսկ պայքարը ծնվում է նպատակից». Ալվինա Աղաբաբյան
Advertisement 1000 x 90

«Սուգն ու կորուստը հավերժ է լինելու, քանի չկա պայքար, իսկ պայքարը ծնվում է նպատակից». Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից.

«Սուգն ու կորուստը հավերժ է լինելու, քանի չկա պայքար, իսկ պայքարը ծնվում է նպատակից։

Պատերազմի ու նրան հաջորդած այս ամիսների ընթացքում ինձ համար ազգային նպատակն առնվազն կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում էլ ավելի բյուրեղացավ՝ հզոր ազգային Հայաստան, ուժեղ բանակ-ամուր սահմաններ, Կուր-Արաքսյան բնագծով Արցախ և Ուտիք աշխարհների ամբողջական հողահավաք, Ադրբեջան պետության կազմաքանդում և վերացում։

Երկարաժամկետ հեռանկարում էլ «Ծովից ծով»-ը դեռ ոչ ոք չի չեղարկել, ավելին՝ Սարդուրի Բ-ի ժամանակների «չորս ծովերի տերությունը» վերականգնելու հեռանկարը էլ ավելի հաճելի ու պարտավորեցնող է․․․

Հնարավոր չէ՞, ցնդածի երազանք է՞։

Ամեն ինչ հենց նման երազանքից էլ սկսվում է։

Երբ գիտես վերջնակետդ, դրան հասնելու ճանապարհը հաստատ կգտես․․․

Իսկ մինչ այդ ներկայիս Հայաստանը դեօկուպացնել է պետք»։



Նման նյութեր