Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող․ ՊՆ
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող․ ՊՆ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։