«Հրեշ» Անդո՛, ՄԱԿ-ում Նիկոլիդ ելույթը միայն անատամ չէր, այլև շատ խղճուկ էր». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Հրեշ» Անդո՛, ՄԱԿ-ում Նիկոլիդ ելույթը միայն անատամ չէր, այլև շատ խղճուկ էր». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

««Հրեշ» Անդո՛, ՄԱԿ-ում Նիկոլիդ ելույթը միայն անատամ չէր, այլև շատ խղճուկ էր

Գյումրիում «Հրեշ» Անդո մականունով հայտնի մի նախկին պաշտոնյա, ով Նիկոլ Անհողի շնորհիվ դարձել է «կույս» քայլիստ՝ մոռացության տալով, ըստ Գյումրիում տարածված լուրերի, սեփական «թալանչիական» անցյալը լրագրողներին մեկնաբանելով Նիկոլի շատ թույլ ելույթը ՄԱԿ-ի 76-րդ գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է. «Սխալ պատկերացում ունեք վարչապետի ատամնաշարի մասին»…

Անդրանի՛կ, շատ ճիշտ պատկերացում ունեն… Շատ ճիշտ են ասել, որ անատամ ելույթ էր, որի ժամանակ որևէ բան չասվեց Հայաստանի տարածքը զավթած ազերի ասկյարների, Հադրութի և Շուշիի գրավման, սահմանազատման, Բաքվի և Անկարայի շանտաժների և այլ փաստերի մասին, որոնք պետք է բարձրաձայնվեին ՄԱԿ-ի ամբիոնից…

Անդրանի՛կ, ինչպես Նիկոլ Անհողի ատամնաշարն է հոտած և հակահիգիենիկ, այնպես էլ անատամ և խղճուկ էր Նիկոլիդ ելույթը ՄԱԿ-ում… Չնայած, Նիկոլ Անհողից այլ բան սպասել պետք չէ. նա վախենում է հայամետ ելույթներ ունենանուց, քանի որ Բաքվի բռնապետը նրան շատ խիստ կպատժի…»:



Նման նյութեր