Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից.
«Վլադիմիր Պուտինն ազդարարեց տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի մեկնարկը…
Ռուսաստանում այսօր կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու կարծես պայմանավորվել՝ տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատել։
Շատերը կարող են կարծել, որ ՌԴ նախագահը տարածաշրջանը կիսել է Էրդողանի հետ, սակայն դա առաջին հայացքից է այդպես թվում։
Դիվանագիտական էթիկայից տեղյակները, կհաստատեն, որ Էրդողանի՝ Ռուսաստան այցելությունը նշանակում է, որ շաբաթներ առաջ «Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչող» Թուրքիայի նախագահն ինքն է նախաձեռնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ տնտեսական և քաղաքական հետագա խնդիրներից խուսափելու համար։
Ռուս-թուրքական հարաբերությունների ստաբիլացմամբ ԱՄՆ-ն անուղղակիորեն հայտնվում է փակուղու առջև և այլևս չի կարողանալու տարածաշրջանային մեծ ու փոքր խնդիրների ֆոնին «պղտոր ջրում ձուկ բռնել»։
Հայաստանն ակամայից հայտնվել է այն իրավիճակում, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման այլընտրանքը հայոց պետականության կորուստն է։
Հ.Գ. Իրավիճակը սթափ (առանց էմոցիաների) գնահատելու պայմաններում միայն կարող ենք փրկել՝ մազից կախված հայոց պետականությունը…»: