«Իրար համար ժամանակ գտեք մարդիկ, վաղը չկա, կա այսօրը, կա հիման։ Չգիտենք վաղն ով կա, ով՝ չէ». Սիրանույշ Մելիքյան
Advertisement 1000 x 90

«Իրար համար ժամանակ գտեք մարդիկ, վաղը չկա, կա այսօրը, կա հիման։ Չգիտենք վաղն ով կա, ով՝ չէ». Սիրանույշ Մելիքյան

Սիրանույշ Մելիքյանի ֆեյսբուքյան էջից.

«Եթե ուզում եք որևէ մեկին տեսնել, օրը ևեթ կազմակերպեք, մի հետաձգեք։

Ում հետ ուզում եք խոսել՝ անմիջապես զանգեք, գրեք, վաղվան մի թողեք, կեսօրից հետոյին մի թողեք։

Եթե մտքներովդ անցել է մեկին ամուր գրկեք, մեկի ներկայությունը վայելեք՝ անպայման գրկեք, զանգեք հանդիպեք. գործերը վռազ չեն, գործերը միշտ կհասցնենք, մարդիկ են ամենակարևորը՝ մեր կյանքում ապրող մարդիկ։

Եթե օրվա մեջ մտածում եք՝ ինչքան շատ եք սիրում ձեր ընկերներին, զանգեք, ասեք, որ սիրում եք, որ հարուստ եք իրենցով։

Եթե մեկից նեղված եք, ոչինչ մի պահեք՝ ներեք թող անցնի գնա։

Եթե մեկին սիրում եք, մի՛ խնայեք, մի՛ ափսոսացեք ոչինչ, հետո չեք գտնի էտ մարդուն, կյանքը ցույց է տալիս, որ արածների համար չենք փոշմանում, չարածների համար ենք փոշմանում։

Եթե ուզում եք մեկի որպիսությունն իմանալ, անպայման իմացեք, հետաքրքրվեք, հոգատարություն ցուցաբերեք, թող ուրախանա, ջերմանա։

Որ մի ամբողջ կյանք չտառապենք մի չասած բառի, չկայացած հանդիպման, չստացված խոսակցության, չունեցած գրկախառնության, չպարգևած ջերմության համար։

Իրար համար ժամանակ գտեք մարդիկ, վաղը չկա, կա այսօրը, կա հիման։ Չգիտենք վաղն ով կա, ով՝ չէ։ Ում նորից զանգելու, գրկելու, սիրելու հնարավորություն կունենանք, ում՝ չէ։

Գժվելու ժամանակներ են…»: