Եկավ հոկտեմբերի 1-ը և ապացուցեց ՊՇՌ թեստավորման պարտադրանքի անիմաստ լինելը և համաճարակաբանական հիմնավորումներ չունենալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
«Մեկ օրում թեստավորման քանակը գրեթե կրկնապատկվեց, բայց հայտնաբերված դեպքերի թիվը չփոխվեց։ Սա վերջին երեք օրերի թեստավորման և հայտնաբերված դեպքերի թիվը՝
11,385 թեստավորում – 934 դեպք
7,472 թեստավորում – 1022 դեպք
6,402 թեստավորում – 896 դեպք
Եվ մի հարց էլ։ Փաստորեն մենք Հայաստանում ունենք հնարավորություն օրեկան 11,000-12,000 թեստ դնել, բայց դա երբեք չի իրականացվել համաճարակը կառավարելու, դեպքերի կտրուկ աճը կանխելու, կոնտակտավորներին վերահսկելու, վաղ հայտնաբերումը բարելավելու և արդյունքում՝ մահերը կանխելու համար։ Բայց որպես պատժամիջոց, որպես գերշահույթ ստանալու աղբյուր հեշտությամբ կիրառվեց։
Ամոթ է․․․»,-գրել է համաճարակաբանը։