Առաջին մեկնարկից ընդամենը մի քանի ամիս անց:
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը հայտարարել է New Shepard նավով զբոսաշրջիկների նոր խումբ տիեզերք ուղարկելու մտադրության մասին: Առաքելությունը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին:
Ինչպես և առաջին անգամ, չորս մարդ կմեկնի տիեզերք: Թիմը համալրել են NASA- ի նախկին ինժեներ և Planet Labs-ի համահիմնադիր Քրիս Բոշուիզենը, ինչպես նաև Գլեն դե Վրիսը՝ Dassault Systemes-ի առողջապահության վարչության նախագահի տեղակալ և Medidata-ի համահիմնադիրը:
Ընկերությունը դեռ պետք է հայտարարի մյուս երկու տիեզերագնացների անունները, սակայն լուրերը ենթադրում են, որ նրանցից մեկը կլինի 90-ամյա դերասան Ուիլյամ Շատները, ով խաղացել է կապիտան Քըրքի դերը Star Trek-ում:
Blue Origin-ի համար այս առաքելությունը կլինի զբոսաշրջիկների երկրորդ արձակումը տիեզերք: Առաջին հաջող թռիչքը տեղի ունեցավ հուլիսի 20-ին, երբ New Shepard-ում հենց ինքը՝ Ջեֆ Բեզոսը, նրա կրտսեր եղբայր Մարկը, 82-ամյա Վալի Ֆանկը և 18-ամյա հոլանդացի Օլիվեր Դամանը բարձրացան ավելի քան 100 կմ։
Սիրարփի Աղաբաբյան