Ապագայում աշխարհը կկանգնի նոր վիրուսի առջեւ. չինացի փորձագետներ
Advertisement 1000 x 90

Ապագայում աշխարհը կկանգնի նոր վիրուսի առջեւ. չինացի փորձագետներ

Ապագայում աշխարհն անպայման նոր վիրուսի կբախվի: Այս մասին հասարակության մեջ գիտության եւ տեխնոլոգիայի միջազգային ֆորումին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի (ՀԿԴ) ղեկավար Գաո Ֆուն:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այսօր աշխարհը, մասնագետի խոսքով, կանգնած է ոչ միայն կորոնավիրուսի համավարակի, այլեւ «ինֆոդեմիայի» առջեւ, երբ միահյուսվում են ակտուալ տեղեկություններն ու ապատեղեկատվությունը»:

Գիտնականը նշել է, որ ապագայում աշխարհը, անշուշտ, կկանգնի այսպես կոչված «X վիրուսի» առջեւ, որի բնութագրերը ներկայումս ոչ ոքի հայտի չեն: Այն կարող է առաջանալ ցանկացած վայրում եւ ցանկացած ժամանակ:

«Մենք պետք է միասին աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ`հանուն մարդկության ապագայի: Ինչի կապակցությամբ առաջարկում եմ «չորս C»-երի սկզբունքը` համագործակցություն (cooperation), մրցակցություն (competition), շփում կամ տեղեկատվության փոխանակում (communication) եւ վերջապես` համակարգում (coordination) երրորդ կողմի հետ»,- ընդգծել է փորձագետը:

Վերոնշյալ սկզբունքներից նա առանձնացրել է տեղեկատվության փոխանակումը. չէ որ Չինաստանի կողմից տեղեկատվության բաց փոխանակումը թույլ տվեց աշխարհի գիտնականներին այսքան կարճ ժամանակում սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակումը:

med.news.am