«ՀՀ իշպանությունների «խաղաղասիրական» աննորմալ նախագիծը իրականացվում է հայերի ոչնչացման գնով»
Advertisement 1000 x 90

«ՀՀ իշպանությունների «խաղաղասիրական» աննորմալ նախագիծը իրականացվում է հայերի ոչնչացման գնով»

«Երբ կարդում եմ նորությունները, թե ինչպես են թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերը խոշտանգում, սպառնում և ի վերջո սպանում են հայերին, ես չեմ զարմանում, քանզի թուրքը մնում է յուրաքանչյուր դեպքում արնախում և բարբարոս թուրք և թուրքերն ապացուցում են այս պարզ և հազար անգամ ապացուցված ճշմարտությունը։

Հատկապես, որ գրեթե ամեն օր ադրբեջանական քաղաքական էլիտան պնդում է, որ պետք է հայերին ոչնչացնի կամ ինչպես արտահայտվեց Իլհամ Ալիևը՝ «հայերը գլուխը ջարդի»։

Ես զարմանում եմ, թե ինչպես այս ամենը տեսնելով Հայաստանի իշխանությունները դատարկ աչքերով և դեմքի լուրջ արտահայտությամբ շարունակում են առաջ մղել ապազգային, հակապետական, հակահայկան թեզերը, ըստ որի պետք է «ամեն գնով բարիշել թուրքերի հետ»։

Հիմա փաստորեն ստացվում է, որ ՀՀ իշպանությունների «խաղաղասիրական» աննորմալ նախագիծը իրականացվում է հայերի ոչնչացման գնով։

Մի ձայն հանեք տնաշեններ։

Հ.Գ. Այսօր ադրբեջանցի դիպուկահարը գնդակահարել է արցախցի մի գյուղացու իսկ Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցից վիրավորվել է հայ դիրքապահ։

Հասկանու՞մ եք ինչ է կատարվում»։



Նման նյութեր