Վրաերթեր Երեւանում. Երկու դեպքում՝ էլ վարորդները փախել են դեպքի վայրից
Advertisement 1000 x 90

Վրաերթեր Երեւանում. Երկու դեպքում՝ էլ վարորդները փախել են դեպքի վայրից

Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 53-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է հոկտեմբերի 11-ին Երևանի Հարավարևմտյան թաղամասում անհայտ վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն։

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.10-ին, 73-ամյա քաղաքացին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:

Կատարվում է քննություն։