NASA-ն ցուցադրել է Երկրի և Լուսնի լուսանկարը Մարսի ուղեծրից
Advertisement 1000 x 90

NASA-ն ցուցադրել է Երկրի և Լուսնի լուսանկարը Մարսի ուղեծրից

NASA-ն ներկայացրել է Երկրի և Լուսնի լուսանկարը, որը կատարել է Մարսի շուրջը պտտվող արհեստական ապարատը: Համակցված  լուսանկարը մատչելի է գործակալության կայքում:

Նկարում, մասնավորապես, նկատվում են Ավստրալիան և նրան շրջապատող օվկիանոսները: Լուսինն սկզբնապես ստացված լուսանկարների համեմատությամբ արվել է ավելի պայծառ: Երկնային մարմինների միջև հեռավորության մասշտաբները, ինչպես նաև դրանց հարաբերական չափերը, պահպանված են: