Takprosto.cc կայքը գրում է, որ գարեջուրը հիանալի միջոց է մազերի համար, որից օգտվել են նաև մեր մայրերն ու տատիկները: Կայքի փոխանցմամբ՝ ոչ մի միջոց չի կարող համեմատվել գարեջրի հետ: Գարեջրի համի մեջ մտնող B խմբի վիտամինները, ֆոսֆորը, երկաթը, մագնեզիումը դրական ազդեցություն են ունենում մազերի վիճակի վրա, ինչպես նաև նպաստում են նրանց աճին:
- Շամպուն մազերի փայլի համար
Բաղադրամասեր
- 1 ձվի դեղնուց
- 20 մլ գարեջուր
- 1 ճ/գ ռոմ
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցը լավ հարեք, ապա ավելացրեք գարեջուրն ու ռոմը: Թրջեք մազերը, գլխի մաշկը մերսեք այս շամպունով, ապա լվացեք տաք ջրով:
- Շամպուն ծավալի համար
Բաղադրամասեր
- 1 ձվի դեղնուց
- 1 ճ/գ կոնյակ
- կես կիտրոն
- 20 մլ գարեջուր
Պատրաստման եղանակը
1 ձվի դեղնուցը հարեք, ավելացրեք կես կիտրոնի հյութը, կոնյակը և գարեջուրը: Այս բոլոր բաղադրիչները հարեք բլենդերով: Շամպունը քսեք թաց մազերին, թողեք 5 րոպե, հետո լավ լվացեք:
- Մազերը փափկեցնող միջոց
Բաղադրամասեր
- 5 լ գարեջուր
- 5 լ տաք եռացրած ջուր
Պատրաստման եղանակը
Մազերը լվանալուց հետո դրանց վրա լցրեք հեղուկը: Կարելի է ավելացնել նաև 3-5 կաթիլ եթերային յուղ:
6.Դիմակ մազերը բուժելու համար
Բաղադրամասեր
- 50 մլ մեղր
- 50 մլ գարեջուր
Պատրաստման եղանակը
Մեղրն ու գարեջուրը բլենդերով խառնեք: Խառնուրդը քսեք լվացած մազերին: Ապա գլխի մաշկը լավ մերսեք, գլուխը փաթաթեք սննդի տոպրակով, վրայից էլ՝ սրբիչով: 15 րոպե անց լվացեք մազերը:
6.Դիմակ չոր և վնասված մազերի համար
Բաղադրամասեր
- 1 ձվի դեղնուց
- 80 մլ գարեջուր
- 1 ճ/գ ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցը ձիթապտղի յուղի հետ խառնեք այնքան, մինչև կրեմանման մասսա ստացվի, ապա գարեջուր ավելացրեք: Դիմակը քսեք լվացած մազերին և թողեք մեկ ժամ, ապա լվացեք: Հոտից ազատվելու համար անհրաժեշտ է մազերին կիտրոնի հյութ քսել:
- Լաք մազերի համար
Գարեջուրը կարող է օգտագործվել որպես լաք մազերի համար: Գարեջուրը լցրեք շշի մեջ և լցրեք մազերի վրա 20 սմ հեռավորությունից:
Նկատի ունեցեք, որ գարեջրի որոշ տեսակներ ուժեղ հոտ ունեն, և այն կարող է պահպանվել: