Գիտնականները ստեղծել են սինթետիկ նյութեր արտադրող բակտերիա
Advertisement 1000 x 90

Գիտնականները ստեղծել են սինթետիկ նյութեր արտադրող բակտերիա

Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի եւ Լոուրենս Բերքլիի ազգային լաբորատորիայի քիմիկոսներն ու կենսաբանները ստեղծել են մանրէներ, որոնք կարող են սինթեզել անբնական նյութեր, որոնք մինչ այժմ ստացվել են միայն լաբորատոր պայմաններում։ Այս մասին ասվում է Nature Chemistry ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Հետազոտողները ստեղծել են մետաղաֆերմենտ, որը հիբրիդ է իրիդիումի մետաղի եւ բնական P450 ֆերմենտի, որը լայնորեն օգտագործվում է օրգանիզմում (հատկապես լյարդում) տարբեր միացությունները օքսիդացնելու համար: Այս մոլեկուլում գտնվող իրիդը փոխարինել է հեմի կազմում գտնվող երկաթի ատոմը՝ բարդ միացություն, որը նաեւ հեմոգլոբինի մոլեկուլի միջուկն է:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականներին հաջողվել է իրիդիում պարունակող հեմի մոլեկուլը տեղափոխել E. coli աղիքային ցուպիկի մանրէի բջիջ: Արդյունքում մանրէները սկսել են ներծծել սննդարար միջավայրում պարունակվող իրիդիումը, որի վրա աճել են միկրոօրգանիզմները: Լաբորատոր պայմաններում գիտնականներին հաջողվել է այնպես փոփոխել E. coli-ի նյութափոխանակությունը, որ այն սկսել է արտադրել վերջնական արտադրանք՝ ցիկլոպրոպանացված լիմոնեն։ Այս ուսումնասիրության արդյունքները չափազանց կարեւոր են. դրանք կօգնեն մշակել սինթետիկ դեղերի եւ էկոլոգիապես մաքուր վառելիքի արտադրության նոր մեթոդներ:

news.am