
Ադրբեջանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում Քարվաճառի շրջանում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ էքսկավատորի վարորդի մահանալու առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Sputnik Ադրբեջանի կայքից։ Հայտնում են, որ շինաշխատանքների ընթացքում Բահրուզ Ջաբրաիլովի էքսկավատորի վրա են ընկել ժայռաբեկորներ։ Նա մահացել է ստացած վնասվածքների հետևանքով։
Տեղեկացվում է նաև, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին Քարվաճառի շրջանում ճանապարհի շինարարության ժամանակ North West Construction ընկերության էքսկավատորի վրա քարաթափման հետևանքով մահացել էր վարորդ Ջեբրաիլով Բահրուզ Իսրայիլ օղլուն: