Մեզնից շատերը սեփական անձի նկատմամբ սերը շփոթում են եսասիրության հետ, չնայած, որ դրանք բացարձակապես տարբեր բաներ են: Իրեն սիրող մարդը հոգ է տանում իր երջանկության մասին, և նրանք, ովքեր սիրում են նրան, կարող են դա հասկանալ: Արժե ընդունել, որ հաճախ մեր սերը մեր իսկ նկատմամբ կորչում է կյանքի ճանապարհի խորդուբորդ արահետներում:
Երբեմն ցածր ինքնագնահատականը մեզ ստիպում է մոռանալ այն մասին, թե ով ենք մենք իրականում: Եվ մենք մոռանում ենք, որ յուրաքանչյուր մարդ արժանի է լավագույնին, այդ թվում` մենք ինքներս:
Այդ հոգեբանական խաթարման արմատները դեպի մեր մանկություն և վաղ կենսափորձ են գնում: Հենց դա է ձևավորել մեր անհատականությունն այնպիսին, ինչպիսին որ մենք այն այսօր ենք տեսնում:
Ինչ վերաբերում է մեր անձի նկատմամբ սիրուն, ապա անհրաժեշտ է անընդհատ հիշել այդ զգացմունքի մասին ու փառաբանել այն: Ոչ մի դեպքում չի կարելի այն ինքնահոսի մատնել: Դա բոլորովին չի նշանակում, որ այդ սերը պետք է հասցնել աննկարագրելի չափերի` այդ պայծառ զգացմունքը վերածելով հիվանդագին ինքնասիրահարվածության, նարցիսիզմի և եսասիրության:
Բոլորովին ոչ: Խոսքն այն մասին է, որ պետք է իմաստուն լինել ու զարգացնել ինտուիցիան այն բանի համար, որ հասկանաս, թե հենց որտեղ են տեղակայված մեր անհատականության սահմանները, որոնք մեր իրավունքներն առանձնացնում են ուրիշների իրավունքներից: Մեր սերը մեր սեփական անձի նկատմամբ հիշեցնում է զգույշ ու խնամատար վերաբերմունք պահանջող փխրուն ապակյա գանձի: Որքան շատ ես դու այն փայլեցնում, այնքան շատ փայլ, գեղեցկություն ու ոգեշնչում է այն քեզ պարգևում:
Ընդ որում, գոյություն ունեն 2 հիմնական կողմեր, որոց մասին երբեք չի կարելի մոռանալ`
- երբեք քո գանձն ուրիշին մի տուր
- թույլ մի տուր, որ այն կոտրեն
Ստորև կներկայացնենք այն 3 արտահայտությունները, որոնց շնորհիվ դուք միշտ կունենաք առողջ ինքնագնահատական:
- Ինքդ քեզ տալ այն, ինչին արժանի ես, ոչ մի ընդհանուր բան չունի եսասիրության հետ: Դա անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի պահպանես սերն ինքդ քո նկատմամբ:
Բավականին հետաքրքիր իրավիճակ է: Այսօր մենք հաճախ ենք ստիպված լինում լսել արտահայտություն այն մասին, որ պետք է ինքդ քեզ ավելի շատ սիրես, եթե ուզում ես, որ քեզ հարգեն շրջապատողները:
Երբ բանը հասնում է գործին, և մենք սկսում ենք ուշադիր հոգ տանել ինքներս մեր նկատմամբ, նույն այդ մարդիկ մեզ սկսում են մեղադրել եսասիրության մեջ` պնդելով, որ մենք փոխվել ենք դեպի վատը:
Այդ պատճառով էլ շատ կարևոր է հասկանալ, որ ինքդ քո հանդեպ ունեցած սիրո և եսասիրության միջև երանգների ու կիսատոների լայն շրջանակ կա: Հասուն և ներդաշնակ մարդը երբեք դուրս չի գա իր հանդեպ ունեցած առողջ սիրո սահմաններից: Նա ի վիճակի է վերահսկել ինքն իրեն ու լավ գիտի իր ներաշխարհը:
Ցավոք, հասարակության մեջ հաճախ մարդու` ինքն իրեն սիրելը բացասական բան է համարվում ու ենթարկվում է քննադատության ու պարսավանքի:
Երբ մենք ասում ենք, որ չենք ուզում գնալ ինչ-որ մեկի հետ հանդիպման, որովհետև ուզում ենք երեկոն միայնության մեջ անցկացնել, զբոսնել ու մտածել սեփական խնդիրների մասին, մեզ համարում են տարօրինակ ու անդաստիարակ մարդ: Մարդիկ այդ դրսևորման մեջ տեսնում են ուրիշների նկատմամբ հարգանքի բացակայություն: Հիշիր այն մասին, որ ինքդ քեզ տալ այն, ինչին արժանի ես, ինչի կարիքը տվյալ պահին դու ունես, ոչ մի ընդհանուր բան չունի եսասիրության հետ:
Եթե մտերիմ մարդը դա մեկանաբանում է՝ որպես եսասիրության դրսևորում, ապա հնարավոր է, որ նա այնքան էլ լավ ընկեր չէ: Իսկական ընկերներն ու սիրող մտերիմները միշտ ի վիճակի են հասկանալ, թե մենք ինչի կարիք ունենք: Նրանք միշտ մեզ էմպատիայով ու ըմբռնումով են վերաբերվում, որոնք մենք ընդունում ենք:
- Ինձ հարկավոր է դնել իմ արժանապատվությունը, անհատականությունը ու իմ անձի բացառիկությունը մատնանշող բոլոր սահմանները:
Երբ մենք այս կյանքում ընթանում ենք առանց պաշտպանիչ խոչընդոտների, ֆիլտրերի ու պատերի, որոնք ունակ են մեզ պաշտպանել ամեն ինչից, որ մեզ վնասում է, մեզ խոցելի դարձնում, իջեցնում մեր ինքնագնահատականը, մենք դառնում ենք բաց ցանկացած անակնկալի նկատմամբ, որոնք մեզ համար պատրաստել է ճակատագիրը: Իսկ նրանք կարող են լինել ինչպես՝ լավը, այնպես էլ` վատը:
Ինչ անել: Միգուցե արժե ավելի պահանջկոտ լինել ճակատագրի պարգևների նկատմամբ: Հնարավոր է, որ քեզ հարկավոր է ընտրել սովորել: Իմաստուն մարդը գիտի, որ կարելի է ընդունել ամենայն լավը և հրաժարվել վատից:
Այս դիրքորոշումը եսասիրության հետ ոչ մի կապ չունի: Դա հոգեկան ու էմոցիոնալ առողջության, ներքին ներդաշնակության ու երջանկության հասնելու առաջին քայլն է: Այդ ամենն ամենաանմիջական կերպով կարտացոլվի քո ֆիզիկական ինքնազգացողության վրա:
Այդ պատճառով էլ աշխատիր դնել բոլոր սահմանները ու սովորիր պաշտպանվել նրանցից, ովքեր կյանքդ նեգատիվով ու էմոցիոնալ շանտաժով են լցնում` փորձելով քեզ իրենց հետաքրքրությունների համար մանիպուլյացիայի ենթարկել:
Քո կյանքի որակն էականորեն կլավանա, երբ սկսես սահմանել դրանք:
- Իմ սերն իմ նկատմամբ չափազանց բարձր գին ունի, որը հնարավոր չէ վաճառքի հանել:
Սերը քո նկատմամբ ավելին է, քան ինքնապաշտպանությունը:
Դա մեր արժանապատվությունն է, մեր Ես-ի զարմանալի, բացառիկ էությունը, որը ձևավորում է մեր անհատականությունը: Դրանով է պայմանավորված մեր ուժն ու այն, թե ինչպիսին ենք մենք մեզ տեսնում: Այդ ուժը մեզ անհրաժեշտ է դժվարություններին համարձակ նայելու, մեր երազանքներն իրականացնելու ու մեր սեփական իրականությունը ստեղծելու համար:
Դրան հասնելը բոլորովին հեշտ չէ: Պետք է նկատի ունենալ, որ մեր նկատմամբ սերը ստատիկ չէ, այն շարունակ փոխվում ու զարգանում է: Երբեմն այն թուլանում է, կամ ինչ-որ մեկը փորձում է այն մեզնից խլել:
Երբեմն մենք մոռանում ենք պատշաճ կերպով սնել այդ գեղեցիկ զգացմունքը: Մեր նկատմամբ սերը նոր գիտելիքների, ծանոթությունների, նպատակների ու փորձի կարիք ունի:
Միշտ հիշիր այն մասին, որ այդ սիրո գինը շատ բարձր է: Երբեք այն մի վստահիր ուրիշներին. Այն միայն քեզ է պատկանում: Քո նկատմամբ սերը քեզ թույլ կտա շրջապատիդ նվիրել այն, ինչ դու զգում ես քո նկատմամբ` հարգանք, հասկացվածություն, ներդաշնակ հարաբերություններ ու խաղաղություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը