Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.
«Ի՞նչ աստիճանի անհայրենիք պետք է լինես, որ 3 տարվա կառավարման ընթացքում միակ ճիշտ որոշումդ կապիտուլացիոն համաձայնագիրը լինի։
Ինձ համար դեռ անհասկանալի է, թե ով և ոնց է ստիպել իրեն ստորագրել այդ թղթի տակ, բայց միանշանակ է, որ դա իր պլանների մեջ չէր մտնում։ Այլ կերպ բացատրել Շուշիի հանձնված լինելու փաստի թաքցնումը անհնարին է։ Եթե հիշեք այդ օրերն, ապա նաև կհիշեք, որ մեր արծրունական քարոզը շարունակում էր պնդել, որ Շուշիի համար դեռ մարտեր են ընթանում, իսկ հենց այն նույն ժամանան Արցախի տարբեր պաշտոնյաներ սկսեցին թմբկահարել բերդաքաղաքի հանձնման մասին լուրը։ Շուշին հանձնելուց հետո, թշնամուն պետք էր ևս մի քանի օր և Արցախը ամբողջությամբ իր տիրապետության տակ կհայտնվեր։ ՀՀ իշխանությունը լուռ հենց դրան էլ գնում էր, ու մեկ էլ հոպ` որոշեցին կանգնեցնել իրենց իսկ կողմից կազմակերպված հայ զինվորների սպանդը։
Զինվորը հայրենիք էր պաշտպանում` չգիտակցելով, որ ամենակործանարար հարվածը նա արդեն ստացել էր պատերազմից շատ ավելի վաղ, թիկունքից…»