Ցուրտ եղանակի մոտենալուն զուգահեռ հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել ոչ միայն մարմնի, դեմքի, վարսերի, այլեւ եղունգների խնամքին:
Եվ այսպես՝ աշնանը հարկավոր է.
- Եղունգներն ամրացնել կիտրոնի հյութի եւ աղի օգնությամբ (ծովային աղ կամ սեղանի): Կիտրոնի հյութն ու աղը խառնել, ստացված զանգվածը քսել եղունգներին, 20 րոպե անց լվանալ:
- Եթերային յուղերի օգնությամբ եղունգները դարձնել ամուր, փայլուն եւ հարթ: Դրա համար անհրաժեշտ է միայն եթերայուղը քսել եղունգներին: Այդ ոչ միայն կօգնի խուսափել եղունգների շերտավորումից, այլեւ կարագացնի դրանց աճը:
- Երբեք չմոռանալ ձեռքերի եւ եղունգների կրեմի մասին: Հնարավորության դեպքում կրեմը քսելուց հետո հարկավոր է 20 րոպե ձեռնոց հագնել:
- Աշնան ցուրտ եղանակին տանից դուրս գալիս հարկավոր է տաք ձեռնոց հագնել:
- Անպայման վիտամիններ ընդունել: